ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՌԴ-ն կորցնում է մեր տարածաշրջանում երբեմնի լեզվական, մշակութային, ուժային ներկայացվածությունը

ՌԴ-ն կորցնում է մեր տարածաշրջանում երբեմնի լեզվական, մշակութային, ուժային ներկայացվածությունը
19.08.2024 | 11:22

ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է՝ Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածող։ Պուտինը ջանում է սիրաշահել Ալիևին, որպեսզի ճակատ չբացի, տարածք չտրամադրի Իրանի դեմ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում, միևնույն ժամանակ կորցնում է ՌԴ-ի դարեր շարունակ ավանդաբար այս տարածաշրջանում երբեմնի լեզվական, մշակութային, ուժային ներկայացվածությունը։ Ադրբեջանի դեպքում կորցրել է վաղուց, երբ Ադրբեջանը հրաժարվեց կիրիլատառ այբուբենից և անցում կատարեց լատինատառ այբուբենին։ Ամեն դեպքում, Ադրբեջանում Պուտինը Ալիևի հետ մեկ թեմա ունի խոսելու, քննարկելու, որ Իսրայելին տարածք չտրամադրի, մնացած թեմաները պետք է քննարկի այն պետության հետ, ում վերահսկողության տակ է հայտնվել Ադրբեջանը. դա Թուրքիան է։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10806

Մեկնաբանություններ